24/02/2017 17:21
Հայաստանն ու Վրաստանը համաձայնության են եկել Վերին Լարսի այլընտրանքի հարցի շուրջ. Կարեն Կարապետյան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Վրաստանի իր պաշտոնակից Գեորգի Կվիրիկաշվիլիի հետ համաձայնության է եկել Վերին Լարսի այլընտրանքի հարցի շուրջ:
«Եթե ձեզ հետաքրքրում է՝ լինելո՞ւ է արդյոք Լարսի այլընտրանքը, ապա կարող եմ ձեզ հավաստիացնել, որ, այո՛, լինելու է: Մնացածի մասին՝ հետո, առայժմ չեմ բացում փակագծերը: Մենք համաձայնության ենք եկել ինչպես Լարսի, այնպես Էլ Էներգետիկական միջանցքի շուրջ», - Վրաստանում լրագրողների հետ զրույցում ասել է Կ. Կարապետյանը:
Վարչապետը նշել է, որ ամբողջությամբ կատարել է այն ծրագիրը, որով ժամանել է Վրաստան: