24/02/2017 13:01
Բլոգեր Լապշինը նոր փաստաբան ունի
Բաքվում կալանքի տակ գտնվող Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացիություն ունեցող բլոգեր Ալեքսանդր Լապշինը հանդիպել է նոր փաստաբանի Էդուարդ Չերնինի հետ:
«Այո, ես հանդիսանում եմ Ալեքսանդր Լապշինի նոր փաստաբանը: Ինձ հետ ստորագրվել է պայմանագիր: Ես արդեն հանդիպել եմ իմ պաշտպանյալի հետ, - РИА Новости-ի հետ զրույցում ասել է փաստաբան Չերնինը:
Ադրբեջանի իշխանությունները մեղադրանք են առաջադրել Լապշինին՝ «բաց մարտահրավերներ՝ ուղղաված պետության դեմ» և «պետական սահմանի անօրինական հատում» հոդվածներով: Տվյալ հոդվածները ենթադրում են ազատազրկում՝ 5 և 8 տարի ժամկետով, համապատասխանաբար: