24/02/2017 12:16
Նավթի համաշխարհային գներն աճում են
Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում սակարկությունների ընթացքում նավթի համաշխարհային գներն աճում են, հայտնում է Gazeta.ru-ն:
Նյույորքյան ապրանքային բորսայում (NYMEX) թեթև տեսակի WTI նավթի մարտի ֆյուչերսներն աճել են 0.06 տոկոսով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 54.48 դոլարի:
Լոնդոնի ICE Futures բորսայում նավթի Brent տեսակի ապրիլի մատակարարումների ֆյուչերսներն աճել են 0.09 տոկոսով և հասել 56.63 դոլարի՝ մեկ բարելի դիմաց: