24/02/2017 14:32
Պաշտոնական. «Լեստերը» պաշտոնանկ է արել Ռանյերիին
Պրեմիեր լիգայում գոյության համար պայքարող «Լեստերը» որոշել է բաժանվել գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանյերիից, հայտնում է Football.ua-ն:
Անցած տարվա մայիսին Ռանյերին թիմի համար ապահովեց պատմության մեջ առաջին չեմպիոնական կոչումը, սակայն այս մրցաշրջանում «Լեստերին» վտանգավոր գոտուց ընդամենը մեկ միավոր է բաժանում։
Իտալացի մասնագետի համար վերջին խաղը «Սևիլիայից» Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում 1։2 հաշվով կրած պարտությունն է, որը «Լեստերի» համար պատասխան հանդիպումից առաջ հաջորդ փուլ անցնելու լավ հնարավորություն է պահպանում։