25/02/2017 19:34
ԼՂՀ ՊԲ. Հայկական անօդաչու և կրակակետ ոչնչացնելու տեղեկատվությունը սուտ է
Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից այսօր տարածված տեղեկատվությունն ու դրան կից տեսանյութն առ այն, թե իբր Թալիշի հատվածում շարքից հանվել է արցախյան ուժերին պատկանող անօդաչու թռչող սարք և երկարաժամկետ կրակակետ (ДОТ), իրականությանը չի համապատասխանում, հաղորդում է ԼՂՀ պաշտպանության նախարարությունը։
«Այն ընդունեք որպես ադրբեջանական քարոզչամեքենայի հերթական չհաջողված քարոզչական հնարք՝ կից «բեմադրությամբ»», - նշել են նախարարությունից։