25/02/2017 11:08
Օլիվեր Կանը հրաժարվել է «Բավարիայի» մարզական տնօրենի պաշտոնից
Գերմանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի և Մյունխենի «Բավարիայի» նախկին դարպասապահ Օլիվեր Կանը չի ցանկացել աշխատել գերմանական թիմի կազմում և դառնալ «Բավարիայի» մարզական տնօրենը, հայտնում Eurosport.ru.
«Ինձ դուր է գալիս բիզնեսով զբաղվելը և ես չեմ ցանկանում աշխատել ակումբում», - ասել է Կանը:
Դարպասապահը մարզական կարիերան ավարտել է 2008 թվականի: «Բավարիայի» մարզական տնօրենի պաշտոնն առաջարկվել է նաև Ֆիլիպ Լամին, սակայն պաշտպանը նույնպես պատասխանել է մերժմամբ: