26/02/2017 19:22
Համանախագահները կոչ են անում շփման գծին ավելի վաղ մոտեցված ծանր ռազմական տեխնիկան պահել ներկայիս դիրքերում
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Ռիչարդ Հոգլանդը (ԱՄՆ) այսօր հայտարարություն են տարածել՝ պահանջելով չեզոք գոտուց թույլ տալ տանել մահացածների մարմինները: Հայտարարությունը հրապարակվել է կազմակերպության կայքում:
«Համանախագահները կոչ են անում կողմերին շփման գծին ավելի վաղ մոտեցված ծանր ռազմական տեխնիկան պահել ներկայիս դիրքերում և թույլ տալ տանել մահացածների մարմինները, ինչը երեկ համաձայնեցվել էր ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի միջնորդությամբ։
Համանախագահները կոչ են անում նաև կողմերին զերծ մնալ ուժի կիրառումից», - ասված է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարության մեջ: