27/02/2017 19:12
«Սրանք վայրի ժողովուրդ են». Արա Պապյանն ադրբեջանական կայքերին մեղադրում է իր հարցազրույցը խեղաթյուրելու համար
«Մոդուց Վիվենդի» կենտրոնի տնօրեն Արա Պապյանը Facebook-ի իր էջում գրել է, թե մի շարք ադրբեջանական կայքեր, հղում կատարելով Кавказский узел-ին և կոնտեքստից կտրելով միտքը, իր անունից տարածել են հետևյալ միտքը. «Армянская сторона четко понимает, что это будет не просто война, и этот конфликт завершится сменой флага над Степанакертом»։
Մինչդեռ, ըստ Արա Պապյանի, ինքն ասել է. «Армянская сторона четко понимает, что это будет не просто война, и этот конфликт завершится НЕ ТОЛЬКО сменой флага над Степанакертом. Проигрыш армянской стороны приведет к повторению геноцида»։
Aysor.am-ի հետ զրույցում Պապյանն ասաց, թե թյուրիմացության շտկումներն արդեն արել են։
«Իմ ամբողջ միտքը նրա մեջ էր, որ սրանք վայրի ժողովուրդ են, և եթե հայերը պարտվեն, ապա միայն դրոշի փոփոխում չի լինի։ Բնական է, որ հարցազրույցը շատ ավելի երկար է, այնտեղ օրինակ է բերված, որ գերմանացիները երբ Փարիզը գրավեցին, այնտեղ դրոշը փոխեցին, բայց մարդկանց չկոտորեցին։ Կարճ ասած, ես դա էի ասել, որ ոչ միայն դրոշը կփոխվի, այլ կլինի ցեղասպանության կրկնություն, օրինակներ էի բերել, այդ թվում՝ Թալիշի մասին։ Թալիշի մասը հանել են, նաև խմբագրելու ժամանակ վրիպակ է եղել և НЕ ТОЛЬКО բառը չի եղել, որ հետո ավելացրեցին», - ասաց Արա Պապյանը։
Հարցին, թե դիտավորություն չի՞ եղել, Արա Պապյանն արձագանքեց. «Կարծում եմ, որ դա վրիպակ է եղել, որովհետև իմ զգուշացնելուց հետո ուղղեցին»։
Նա ասաց նաև, թե նույնիսկ այդ վիճակում, եթե կոնտեքստից չկտրեին, էլի նորմալ էր. «Որովհետև haqqin.az-ը և մյուսները կոնտեքստից փոխել էին և ստացվել էր, թե պատերազմի հետևանքով Ստեփանակերտի վրա դրոշը կփոխվի»։