27/02/2017 12:05
Իրանի ԱԳՆ ղեկավարը շնորհավորել է «Օսկար» նվաճած հայրենակիցներին
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը շնորհավորել է «Շրջիկ գործակատարը» ֆիլմի ստեղծողներին, որոնք ԱՄՆ-ի կինոակադեմիայի «Օսկար» մրցանակ են նվաճել «Օտար լեզվով լավագույն ֆիլմ» անվանակարգում, հայտնում է РИА Новости-ն:
Ի նշան ԱՄՆ-ի նախագահի միգրացիոն հրամանագրի դեմ բողոքի, որը սահմանափակում է յոթ երկրների, այդ թվում՝ Իրանի քաղաքացիների մուտքը երկիր՝ ռեժիսոր Ասղար Ֆարհադին և կինոնկարի բոլոր մասնակիցները հրաժարվել են ուղեւորվել Լոս Անջելես՝ մասնակցելու մրցանակաբաշխությանը: Ֆարհադիին, որի համար սա երկրորդ հաղթանակն է «Օսկար»-ում, ներկայացնում էր իրական ծագմամբ ամերիկուհի Անուշե Անսարին՝ տիեզերքում եղած առաջին մուսուլմանուհին և Իրանի ներկայացուցչուհին:
«Հպարտանում եմ «Շրջիկ գործակարը» ֆիլմի դերասանական կազմով և նկարահանմամ խմբով, նաև հակամուսուլմանական պատժամիջոցների նկատմամբ նրանց դիրքորոշմամբ», - գրել է Իրանի ԱԳ նախարարը Twitter-ում:
Proud of cast & crew of "The Salesman" for Oscar & stance against #MuslimBan. Iranians have represented culture & civilization for millennia
— Javad Zarif (@JZarif) February 27, 2017