27/02/2017 19:42
Ղարաբաղյան հակամարտությունը չունի ռազմական լուծում. Դոնալդ Տուսկ
Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չունի ռազմական լուծում, հայտարարել է Եվրոպայի խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը:
«Հակամարտությունը պետք է լուծվի բացառապես քաղաքական ճանապարհով` միջազգային օրենքներին համապատասխան: Այն չունի ռազմական լուծում», - հայտարարել է Դոնալդ Տուսկը` Բրյուսելում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ բանակցություններից հետո:
Նրա խոսքով` ԵՄ-ն լիովին աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում: