27/02/2017 18:45
Սերժ Սարգսյանն ու Դոնալդ Տուսկը վերահաստատել են՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը չունի ռազմական լուծում
Աշխատանքային այցով Բելգիայի Թագավորությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն ու Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը անդրադարձել են նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին և վերահաստատել, որ այն չունի ռազմական լուծում:
«Որքան էլ հայկական կողմը պատրաստ է խելամիտ փոխզիջումների, այնուամենայնիվ այս խնդրում ելակետային է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ազատ կամարտահայտությամբ իր ապագան որոշելու իրավունքը: Այստեղ որևէ այլ մոտեցում չի կարող լինել: Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ոչ միայն հռչակված է միջազգային հիմնարար փաստաթղթերում, այլև վաղուց արդեն ճանաչված և ամրագրված է հակամարտությամբ զբաղվող միակ մասնագիտացված կառույցի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների բազմաթիվ հայտարարություններում»,- Դոնալդ Տուսկի հետ հանդիպումից հետո ասել էՀՀ նախագահը։
«Ասել է թե սա ոչ միայն Հայաստանի, այլև միջազգային հանրության հավաքական ընկալումն է հարցի շուրջ: Մենք շնորհակալ ենք խաղաղ կարգավորման գործընթացի վերաբերյալ ԵՄ հավասարակշռված դիրքորոշման համար, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին վստահելու և աջակցելու համար»,- նշել է Սերժ Սարգսյանը։
ՀՀ նախագահն ընդգծել է, որ Եվրամիությունը քաղաքակիրթ հարաբերություններ կառուցելու ուսանելի պատմություն է՝ իր հիմքում դրված փիլիսոփայությամբ ու գաղափարով:
«Եվրամիությունը հարևանների միջև առկա խնդիրները միասնաբար հաղթահարելու ու դրա հիմքի վրա հաջողություն կառուցելու պատմություն է, ինչի կարիքն այսօր մենք այնքան ունենք: Մենք ըստ արժանվույն գնահատում ենք այս ձեռքբերումը և պատրաստ ենք ձեզ հետ միասին պահպանելու և փայփայելու այ», - հավելել է Ս. Սարգսյանը։