27/02/2017 20:07
Խրախուսում ենք և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին վերադառնալ բանակցություններին և աշխատել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ լուծման ուղղությամբ. Ստոլտենբերգ
Կարևոր է խուսափել էսկալացիայից, քանի որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ռազմական լուծում չունի, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանն ասաց ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։
«Ես մտահոգված եմ շփման գծում շարունակվող բռնությամբ։ Դրա շարունակությունը հետ է գծում տարածաշրջանի զարգացումը։ Մենք խրախուսում ենք և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին վերադառնալ բանակցությունների սեղանին և աշխատել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ լուծման ուղղությամբ։ ՆԱՏՕ-ն լիովին սատարում է Մինսկի խմբի գործընթացը», - ասաց ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարը։