27/02/2017 16:29
Տեղի կունենա Հայ կոմպոզիտորական արվեստի 8-րդ փառատոնի փակման արարողությունը
Փետրվարի 28-ին՝ ժամը 19.00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա Հայ կոմպոզիտորական արվեստի 8-րդ փառատոնի փակման գալա համերգը։
Կհնչեն Վաչե Շարաֆյանի, Էդուարդ Հայրապետյանի, Ջոն Տեր-Թադևոսյանի ստեղծագործությունները։ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ հանդես կգա դաշնակահարուհի Նարե Արղամանյանը (Ավստրիա)։
Համերգը կղեկավարի դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։
Հայ կոմպոզիտորական արվեսի փառատոնն անցկացվում է ՀՀ Նախագահի հովանու ներքո։
Կազմակերպիչն է Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը, աջակիցը՝ ՀՀ մշակույթի նախարարությունը։