27/02/2017 12:33
Նելլի Գևորգյանը կներկայացնի «Սիրո թևեր» խորագրով կոլաժների հավաքածուն
2017 թ.-ի մարտի 1-ին, ժամը` 15:00-ին, Հովհաննես Շարամբերյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում կբացվի ժողովրդական վարպետ Նելլի Գևորգյանի «Սիրո թևեր» խորագրով ստեղծագործությունների ցուցահանդեսը:
Ցուցահանդեսին կներկայացվեն շուրջ չորս տասնյակ կոլաժներ:
Բարի ավանդույթ է դարձել ամեն տարի այս օրը հեղինակի ստեղծագործությունների ներկայացումը: Տարիներ շարունակ գարնան առաջին օրը ԵՊՀ պատմության թանգարանի արխիվի վարիչ, ժողովրդական վարպետ Նելլի Գևորգյանն արվեստասեր հասարակության դատին է հանձնում իր անհատական աշխատանքները՝ կոլաժները:
Արվեստագետի՝ թվով 15-րդ հոբելյանական անհատական ցուցահանդեսը նվիրված կլինի գարնանամուտին և կանանց տոնին:
Ցուցահանդեսը բաց կլինի մարտի 1-ից մինչև մարտի 12-ը:
Ցուցահանդեսի բացման օրը մուտքն ազատ է: