28/02/2017 11:28
«Գազպրոմից» հայտնել են «Թուրքական հոսքի» ծովային հատվածի կառուցման ժամկետները
«Գազպրոմ» ընկերությունը նախատեսում է «Թուրքական հոսք» գազամուղի ծովային հատվածի կառուցումը սկսել առաջիկա մի քանի ամիսների ընթացքում, հայտնել է «Գազպրոմ»-ի կառավարման խորհրդի անդամ Օլեգ Աքսյուտինը, փոխանցում է РИА Новости-ն:
«Այս պահին ՌԴ տարածքում ավարտված է գազատրանսպորտային համակարգի ընդլայնման հարցերով աշխատանքների մեծ մասը, առաջիկա մի քանի ամիսներին՝ ընթացիկ տարվա երկրորդ կեսին, մենք պատրաստվում ենք սկսել ծովային հատվածի կառուցումը», - ասել է Աքսյուտինը: