28/02/2017 12:29
«Օսկար-2017»-ը հավաքել է վերջին 9 տարվա ամենաքիչ լսարանը
Կինոաշխարհի ամենասպասված միջոցառումը՝ «Օսկար-2017»-ն, այս տարի դիտել է 2008-ից ի վեր ամենաքիչ թվով հեռուստադիտող՝ 32.9 մլն մարդ, հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում անելով Reuters-ին:
Հաղորդվում է, որ այս տարի հեռուստադիտողների թիվը 4 տոկոսով քիչ է 2016 թվականի ցուցանիշից՝ 34.4 մլն մարդ:
Այնուհանդերձ՝ մրցանակաբաշխությունը շարունակում է մնալ ամերիկյան հեռուստատեսության ամենաշատ դիտում ունեցող ոչ մարզական միջոցառումը: