28/02/2017 11:39
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել անհապաղ վերսկսել Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցությունները
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտունիու Գուտերեշն անհանգստացած է ղարաբաղյան հակամարտության գոտում իրադրության սրման առիթով և հակամարտող կողմերին կոչ է անում պահպանել հրադադարի ռեժիմն ու անհապաղ վերսկսել առարկայական բանակցությունները: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը, փոխանցում է ТАСС-ը:
«Մենք անհանգստացած ենք Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով վերջին բախումների մասին հաղորդագրությունների առիթով», - ասել է նա՝ նշելով, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ամբողջությամբ սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (Ռուսաստան, Ֆրանսիա, ԱՄՆ) ջանքերը, որոնք ուղղված են «նվազեցնելու վտանգավոր լարվածությունն ու կանխել հետագա սրացումը»: