28/02/2017 17:50
Բակո Սահակյանը և Անջեյ Կասպրշիկը քննարկել են Ադրբեջանի կողմից դիվերսիոն ներթափանցման վերջին փորձը
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկին:
Հանդիպմանը քննարկվել են Լեռնային Ղարաբաղի ու Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակին վերաբերող մի շարք հարցեր:
Հատուկ անդրադարձ է կատարվել փետրվարի 25-ին Ադրբեջանի կողմից իրականացված դիվերսիոն ներթափանցման փորձին:
Արցախի նախագահն այն որակել է որպես սադրիչ քաղաքականություն՝ ուղղված տարածաշրջանում խաղաղության ու կայունության խարխլմանը: Այս համատեքստում երկրի ղեկավարը կարևորել է միջազգային հանրության կողմից հասցեական և կոշտ արձագանքի անհրաժեշտությունը՝ այն համարելով հակառակորդի կողմից իրականացվող ապակառուցողական քաղաքականության զսպման կարևոր բաղադրամասերից մեկը: