28/02/2017 13:28
Նիկոլայ Կարաչենցևը վթարից հետո հոսպիտալացվել է (Տեսանյութ)
Ռուս դերասան Նիկոլայ Կարաչենցևը վթարի է ենթարկվել, հայտնում է РИА Новости-ն` հղում անելով իրավապահ մարմիններում իր աղբյուրին: Դերասանը հոսպիտալացվել է ճանապարհատրանսպորտային պատահարից հետո։
Նա ուղեղի ցնցում է ստացել։ Կարաչենցևի որդին՝ Անդրեյ Կարաչենցևը, հաստատել է, որ իր հայրը վթարի է ենթարկվել։ Դերասանն այժմ գտնվում է Մոսկվայի բժշկական կենտրոններից մեկում։
Միջադեպը տեղի է ունեցել մոտ 19:30-ի սահմաններում, երբ իրար են բախվել «Տոյոտա» մակնիշի մարդատար ավտոմեքենան, որի ուղևորն է եղել Կարաչենցևը, և բեռնատար «ԳԱԶել»-ը։
Դերասանի մասնակցությամբ ՃՏՊ-ն տեղի է ունեցել ուղիղ 12 տարի անց այն վթարից հետո, որի պատճառով Կարաչենցևը շատ ծանր գլխուղեղային վնասվածք էր ստացել և համարյա մեկ ամիս կոմայի մեջ եղել։