28/02/2017 17:07
Հայկական կոնյակով կազդարարենք երկար սպասված խաղաղության հաստատումը. Սերժ Սարգսյան
«Կարնեգի» կենտրոնում իր ելույթի ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ ցանկացած հակամարտություն հնարավոր է լուծել միջազգային հանրության համախմբված ջանքերի շնորհիվ:
«Եվ խորհրդանշական է, որ Երևանի կոնյակի գործարանում պահվում է այսպես կոչված «խաղաղության տակառը»՝ շրջապատված Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի, Ադրբեջանի և ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների դրոշներով», - ասել է ՀՀ նախագահը։
Սերժ Սարգսյանը շեշտել է, որ դա հաշտության և խաղաղության ակնկալիքի սոսկ մեկ խորհրդանշական դրսևորում է:
«Մենք անհամբեր սպասում ենք այն օրվան, երբ աշխարհահռչակ հայկական կոնյակով կազդարարենք մեր տարածաշրջանում երկար սպասված խաղաղության հաստատումը՝ զարգացման նոր հնարավորություններ ստեղծելով Հարավային Կովկասի բոլոր բնակիչների համար», - ընդգծել է ՀՀ նախագահը։