28/02/2017 10:50
Իրինա Ալլեգրովայի՝ մարտի 5-ին Երևանում կայանալիք համերգը չեղարկվում է
Իրինա Ալլեգրովայի ադմինիստրացիան հանդես է եկել հայտարարությամբ` տեղեկացնելով, որ մարտի 5-ին Երևանում կայանալիք համերգը տեխնիկական պատճառներով չեղարկվում է:
«Հարգելի հանդիսատես, մարտի 5-ին Երևանում կայանալիք` Իրինա Ալլեգրովայի համերգը տեխնիկական պատճառներով չեղարկվում է: Խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առաջացած հանգամանքերին, և հույս ունենք, որ Ալլեգրովայի հանդիպումը երևանյան հանդիսատեսի հետ մոտ ժամանակներս կկայանա: Հայցում ենք ձեր ներողամտությունը ստեղծված իրավիճակի կապակցությամբ և հայտնում ենք մեր երախտագիտությունը ըմբռնման համար», - ասված է Ալլեգրովայի ադմինիստրացիայի հայտարարությունում։
Իր հերթին «Ֆորպոստարտ պրոդաքշն» ընկերությունը տեղեկացնում է, որ Իրինա Ալլեգրովայի` մարտի 5-ին նախատեսված և երգչուհու ադմինիստրացիայի կողմից չեղարկված համերգի բոլոր վաճառված տոմսերը ենթակա են վերադարձման:
Ընկերությունը հայտարարում է, որ տոմսերի հետ ընդունման գործընթացն ամբողջությամբ կիրականացվի մինչև մարտի 5-ը: Տոմսերը ենթակա են վերադարձման այն տոմսարկղերում, որտեղից դրանք ձեռք են բերվել: