01/03/2017 10:11
ՀՀ պետական պարտքը աճել է 30.9 մլն դոլարով. մոտենում է «ֆինիշին». ՀԺ
Այս տարվա հունվարի 31-ի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմել է 5 միլիարդ 969 միլիոն 346 հազար դոլար։ Միայն հունվարի ՀՀ պետական պարտքը աճել է 27 միլիոն 251 հազար դոլարով։ Արտաքին պարտքը կազմել է 4 միլիարդ 836 միլիոն դոլար։ Այս թվերը նախօրեին հրապարակել է ՀՀ ԱՎԾ. գրել է «Հայկական ժամանակ»-ը:
«Ըստ այդմ, արտաքին պարտքը աճել է 30.9 մլն դոլարով։ «Պետական պարտքի մասին ՀՀ օրենքի համաձայն, եթե պետական պարտքը (չհաշված ՀՀ ԿԲ պարտքը) գերազանցում է համախառն ներքին արդյունքի 60 տոկոսը, ապա կառավարությունը իրավունք չունի այլ պարտք ներգրավել ոչ ներքին, և ոչ էլ արտաքին․ 2016թ-ին ՀՀ ՀՆԱ-ն կազմել է մոտ 10.3 միլիարդ դոլար։ Սա նշանակում է, որ ՀՀ պետական պարտքը համառ ու արագ տեմպերով մոտենում է իր «ֆինիշին»», - մեկնաբանել է թերթը։