01/03/2017 21:00
Ադելը երգել է տրանսվիստիտ իր նմանակի հետ
Բրիտանացի երգչուհի Ադելը Ավստրալիայում համերգի ժամանակ բեմ է հրավիրել իր «երկվորյակ» տրանսվիստիտին, հայտնում է Lenta.ru-ն՝ հղում անելով NME-ին:
Տրանսվիստիտը եղել է DJ Feminem-ը, որը Ադելի հետ կատարել է երգչուհու երգերից մեկը՝ Rumour Has It: Երգից հետո նրանք համատեղ սելֆի են արել:
«Ինչո՞ւ ինձ չասացիր, որ դեմքս քրտնած է: Դու ավելի լավ տեսք ունես, քան՝ ես… Այսպես չի լինի», - ասել է Ադելը՝ տեսնելով լուսանկարը: