01/03/2017 09:49
Օհանյանը փոշմանել է. եթե իմանար Ծառուկյանին չեն միանալու, ինքը չէր մտնի քաղաքականություն. «Ժամանակ»
«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքում արդեն հասկացել են, որ չեն կարողանալու հաղթահարել 7 տոկոսի շեմը և չեն հայտնվելու ԱԺ-ում։ Հիասթափությունն այս աստիճան է, որ այդ դաշինքի մաս կազմող «Համախմբում» կուսակցության ԱԺ պատգամավորից և ոչ ոք ԱԺ քառօրյային ամբիոնից ելույթ չի ունենում։ Այս մասին գրել է «Ժամանակ»-ը:
«Սեյրան Օհանյանն էլ վերջերս մի նեղ միջավայրում խոստովանել է, որ եթե իրեն հույս չտային, որ իրենց դաշինքը կմիանա Գագիկ Ծառուկյանի դաշինքին, և համատեղ մեկ դաշինքով կգնան ընտրությունների՝ ինքը չէր մտնի քաղաքականություն», - հավելել է թերթը