01/03/2017 17:44
Երևանը Թբիլիսիի հետ չի քննարկել Աբխազական երկաթգծի հարցը՝ որպես Լարսին այլընտրանք. Կարեն Կարապետյան
Վրաստան կատարած պաշտոնական այցի ժամանակ Աբխազական երկաթգծի հարցը՝ որպես Լարսին այլընտրանք, չի քննարկվել, Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը։
«Այլ ալտերնատիվ տարբերակներ են քննարկվել: Հավանական եմ համարում, որ այդտեղ լուծումներ կգտնվի», - նշեց Կ.Կարապետյանը։
«Բանակցային փուլում ենք», - ընդգծեց նա:
Փետրվարի 24-ին վարչապետ Կարեն Կարապետյանը Վրաստանի իր պաշտոնակից Գեորգի Կվիրիկաշվիլիի հետ համաձայնության էր եկել Վերին Լարսի այլընտրանքի հարցի շուրջ:
«Եթե ձեզ հետաքրքրում է՝ լինելո՞ւ է արդյոք Լարսի այլընտրանքը, ապա կարող եմ ձեզ հավաստիացնել, որ, այո՛, լինելու է: Մնացածի մասին՝ հետո, առայժմ չեմ բացում փակագծերը: Մենք համաձայնության ենք եկել ինչպես Լարսի, այնպես Էլ Էներգետիկական միջանցքի շուրջ», - Վրաստանում լրագրողների հետ զրույցում ասել է Կ. Կարապետյանը: