01/03/2017 11:47
Նավթի համաշխարհային գներն աճում են
Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում սակարկությունների ընթացքում նավթի համաշխարհային գներն աճում են, հայտնում է Gazeta.ru-ն:
Նյույորքյան ապրանքային բորսայում (NYMEX) թեթև տեսակի WTI նավթի ապրիլի ֆյուչերսներն աճել են 0.11 տոկոսով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 54.07 դոլարի:
Լոնդոնի ICE Futures բորսայում նավթի Brent տեսակի ապրիլի մատակարարումների ֆյուչերսներն աճել են 0.16 տոկոսով և հասել 56.60 դոլարի՝ մեկ բարելի դիմաց: