01/03/2017 14:26
Չարաշահումների մեղադրանքով կալանավորվել են ՊԲ զորամասերից մեկի հրամանատարի` թիկունքի գծով տեղակալը և պարենային ծառայության պետը
ՀՀ քննչական կոմիտեի երկրորդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով՝ շահադիտական նպատակներով պաշտոնեական դիրքը չարաշահելու և պետությանը նյութական վնաս պատճառելու դեպքի առթիվ մեղադրանք է առաջադրվել ՊԲ N զորամասի հրամանատարի թիկունքի գծով տեղակալ Վ.Պետրոսյանին և պարենային ծառայության պետ Է.Ալեքսանյանին, Аysor.am-ին տեղեկացրին Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից:
ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով և նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: