02/03/2017 13:49
«Բարսելոնը» Լուիս Էնրիկեի հետնորդի անունը կհայտնի հուլիսի 1-ից ոչ շուտ
Կատալոնական «Բարսելոնի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն հաղորդել է, որ ակումբը մտադիր չէ գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեի հետնորդի անունը հայտնել հուլիսի 1-ից շուտ: Ավելի վաղ իսպանացի մասնագետը հայտնել էր, որ չի երկարաձգելու պայմանագիրը կատալոնացիների հետ, հայտնում է Championat.net-ը:
«Ֆուտբոլիստները տխրել են Լուիս Էնրիկեի նման որոշումից, սակայն նրանք մոտիվացված են: Պետք է նոր մարզիչ գտնենք, սակայն նրա անունը կհայտնենք հուլիսի 1-ից ոչ շուտ: Պետք է աջակցենք Էնրիկեին մինչև վերջ, քանի որ դեռ պայքարում ենք տիտղոսների համար», - Բարտոմեուի խոսքը մեջբերում է Football Espana-ն: