02/03/2017 09:37
Ալիկ Պետրոսյանի թիմակիցներն Արմավիրում 5000 դրամ ընտրակաշառք են առաջարկում մարդկանց. «Հրապարակ»
«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ ԱԺ պատգամավոր Ալիկ Պետրոսյանին պատկանող ՄԱՊ գինու կոնյակի գործարանում սկսել են նախընտրական պատրաստությունները։ Տնօրինությունը հրահանգել է աշխատակիցներին, որ յուրաքանչյուրը 4 ձայն պետք է բերի Պետրոսյանի օգտին։
«ՄԱՊ-ում նստած՝ գրում են յուրաքանչյուր աշխատակցի բերած տվյալները։ Երեկ էլ Պետրոսյանի թիմակիցներն Արմավիրի մարզի գյուղերում 5 հազար դրամ ընտրակաշառք էին առաջարկում մարդկանց», - հայտնել է թերթի աղբյուրը։
Թերթը փորձել է կապվել Ալիկ Պետրոսյանի հետ, սակայն վերջինս 2 օր է՝ հեռախոսազանգերին չի պատասխանում։