02/03/2017 17:05
«Չելսին» Կոնտեին բարելավված պայմանագիր կառաջարկի`«Ինտերից» հեռու պահելու համար
«Չելսիի» ղեկավարությունը պատրաստվում է նոր՝ բարելավված պայմաններով պայմանագիր առաջարկել թիմի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեին։ Այդ կերպ լոնդոնյան ակումբը ցանկանում է հեռու պահել նրան «Ինտեր» տեղափոխությունից, փոխանցում է Championat.net-ը:
Ըստ գործող պայմանագրի՝ Կոնտեն «Չելսիում» տարեկան 6,5 մլն ֆունտ ստեռլինգ աշխատավարձ է ստանում։ Համաձայնագիրն ուժի մեջ է մինչև 2018 թվականը։
Ավելի վաղ տեղեկություն է հրապարկվել, որ Կոնտեն համաձայնվել է գլխավորել «Ինտերը»։ Միլանյան ակումբի չինացի ներդրողներն իտալացուն քառամյա պայմանագիր են առաջարկել՝ տարեկան 15 մլն եվրո աշխատավարձով։