02/03/2017 13:12
Ադրբեջանը զբաղված է ապատեղեկատվություն տարածելով և ինքն իր հետ կռվելով. Սենոր Հասրաթյան
Արցախի Պաշտպանության բանակը հերքում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած տեղեկությունը, իբր հայկական դիվերսիոն-հետախուզական խումբ է ոչնչացվել:
«Օրեր շարունակ Ադրբեջանը զբաղված է ապատեղեկատվություն տարածելով: Ադրբեջանը ինքն իր համար հակառակորդ է ստեղծում և ինքն իր հետ է կռվում», - Aysor.am-ի թղթակցին ասաց Արցախի ՊԲ մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը:
Ավելի վաղ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, թե «կորուստներով հետ է շպրտել հայկական հետախուզա-դիվերսիոն խմբի»: