02/03/2017 11:06
Հենակետային դիրքերի շտաբի ոչնչացման մասին Ադրբեջանի հայտարարությունն ապատեղեկատվություն է՝ վատ բեմադրությամբ. Սենոր Հասրաթյան
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հաղորդագրությունը արցախյան հենակետային դիրքերի շտաբի ոչնչացման մասին ապատեղեկատվություն է:
«Դա ապատեղեկատվություն է կից ներկայացված վատ բեմադրությամբ: Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը», - Aysor.am-ի թղթակցին ասաց Արցախի ՊԲ մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը:
Ավելի վաղ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ մարտի 1-ին, իբր, «ոչնչացվել է հայկական զինված ուժերի հենակետային դիրքերի շտաբ, որին ամրակայված են եղել կրակային միջոցներ, հայկական կողմը կրել է բազմաթիվ կորուստներ»: