02/03/2017 10:53
Նավթի համաշխարհային գները նվազում են
Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առևտրի ընթացքում նավթի համաշխարհային գները նվազում են, հայտնում է Gazeta.ru-ն:
WTI տեսակի նավթի ապրիլի մատակարարումների ֆյուչերսային գործարքների գինը Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) նվազել է 0.48 տոկոսով՝ մինչև 53.57 դոլար մեկ բարելի դիմաց:
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի ապրիլի մատակարարումների ֆյուչերսների գինը նվազել է 0.39 տոկոսով՝ մինչև 56.14դոլար մեկ բարելի դիմաց: