04/03/2017 12:40
Մեծ Բրիտանիան Brexit-ի համար 60 մլրդ եվրոյի վճարումից խուսափելու միջոց է գտել
Մեծ Բրիտանիայի կառավարության իրավաբանները եզրակացրել են, որ երկիրն ունի իրավունք չվճարելու նախկինում սահմանված 60 մլրդ եվրո գումարը ԵՄ կազմից թագավորության դուրս գալու համար, հայտնում է Lenta.ru-ն՝ հղում անելով The Times-ին։
Համաձայն եզրակացության՝ չկա օրենք կամ պայմանագիր, որը կարող է ստիպել Մեծ Բրիտանիային վճարել այդ գումարը, հետևաբար՝ Բրյուսելը չունի դրա համար իրավական հիմք։
«Մտածեք այդ մասին, ինչպես գոլֆի ակումբի կանոնների մասին։ Երբ հեռանում ես ակումբից, պարտավոր չես շարունակել վճարել», -ասել է թերթի աղբյուրը։
2016 թվականի դեկտեմբերին հաղորդվել էր, որ Մեծ Բրիտանիայի դուրս գալը կարժենա 50-60 մլրդ եվրո։ Այդ գումարը կազմվում է Լոնդոնի կողմից արդեն ստանձնած երկարաժամկետ ֆինանսական պարտավորություններից։