04/03/2017 10:29
«Ֆիլիպ Մորիսի» էլեկտրոնային սիգարետները չծխողներին ներգրավելու միջոցով շուկան ընդլայնելու միտում ունեն. «Голос Армении»
Այն ընթացքում, երբ մյուս երկրները ամեն կերպ կանխում են ծխելու նորագույն տեխնոլոգիաների մուտքն իրենց սպառման շուկա, «Ֆիլիպ Մորիս Ինթերնեյշնլ Մենեջմենթ Էս Էյ» ընկերության Արևելյան Եվրոպայի, Միջին Արևելքի և Աֆրիկայի տարածաշրջանի և «Ֆիլիպ Մորիս Ինթերնեյշնլի Դյութի Ֆրի»-ի նախագահ Դրագո Ազինովը ժամանեց Հայաստան՝ հետազոտությունների և մշակումների (R&D) կենտրոններ հիմնելու առաջարկով: Այս մասին գրել է «Голос Армении» թերթը:
«Նշենք, որ «Ֆիլիպ Մորիս»-ը 2014թ-ից սկսել է արտադրել IQOS կոչվող էլեկտրոնային սիգարետները, որոնցում թութունը տաքանում է մինչև 350 աստիճան, չի այրվում և ծխողը ստանում է նիկոտինի նույն չափաքանակը՝ շնչելով ոչ թե ծուխը, այլ՝ գոլորշի:
Հայտարարվում է, թե այդ ծխախոտային գոլորշին «քիչ վնասակար է, քան՝ սովորական ծխախոտը»: Փորձագետների կարծիքով՝ IQOS-ն, ըստ երևույթին, սպառողին մոլորեցնելու մարքեթինգային քայլ է, որի նպատակը համաշխարհային շուկայում ընկերության դիրքերը պահպանելն է:
2014թ-ին «Ֆիլիպ Մորիս»-ը ՌԴ կառավարությանն է ներկայացրել այդ երկրում հետազոտությունների և մշակումների կենտրոն հիմնելու առաջարկ, սակայն 2016թ-ին առաջարկը մերժվել է: Ռուսական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ այդ հարցը բավականին երկար քննարկվել է և պարզվել է, որ ընկերության կողմից գովազդվող առաջարկը որևէ փաստական հիմնավորման չի արժանացել: …ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի պաշտոնական ներկայացուցիչ Օլեգ Սալագայը նշել է, որ էլեկտրոնային ծխախոտ օգտագործների թվում շատ եմ մարդիկ, ովքեր նախկինում ծխախոտ երբևէ չեն օգտագործել: Ավելին, նշվում է, որ վնասակարության ցուցանիշը նվազեցնելու պատճառաբանությամբ արտադրվող սիգարետներն, իրականում, չծխողներին ներգրավվելու միջոցով շուկան ընդլայնելու միտում ունեն», - հավելել է թերթը: