04/03/2017 10:16
ՕՐՕ դաշինքի շտաբի պետը Սամվել Բաբայանն է. Նրա հրահանգները քննարկման ենթակա չեն. «Հրապարակ»
Թեպետ պաշտոնապես Արմեն Մարտիրոսյանն է «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի» նախընտրական շտաբի պետը, սակայն «Հրապարակ»-ի տեղեկություններով՝ իրականում այդ գործառույթն իրականացնում է Սամվել Բաբայանը, ով համակարգում է շտաբների գործողությունները։ Ընդ որում, նրա հրահանգները, ասում են՝ քննարկման ենթակա չեն։
«Ձեր տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։ Սամվել Բաբայանը բազմիցս հայտարարել է, որ կուսակցական որևէ գործունեություն չի ծավալում։ Պարզապես, որպես ՀՀ քաղաքացի, իրավունք ունի իր ուժերի ներածի չափով սատարելու որևէ քաղաքական միավորի», - թերթի հետ զրույցում ասել է ՕՐՕ դաշինքի մամուլի խոսնակը։