04/03/2017 09:49
Առաջիկա ժամանակաշրջանը որոշիչ կլինի Արփինե Հովհաննիսյանի համար. «Ժամանակ»
Վարչապետ Կարեն Կարապետյանի համակրանքը արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի նկատմամբ գնալով ավելի է մեծանում: Վարչապետը ցանկանում է, որ տիկին Հովհաննիսյանը մնա իր կողքին՝ կառավարությունում: ՀՀԿ-ում, սակայն, մտածում են, որ Արփինե Հովհաննիսյանը կարող է ավելի օգտակար լինել ԱԺ-ում: Այս մասին գրել է «Ժամանակ»-ը:
«Որպես հիմնավորում՝ նրանք բերում են այն փաստը, որ օրենսդիրում ԱԺ փոխնախագահ նշանակվելու դեպքում Հովհաննիսյանը կարող է գլխավորել ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակությունը: Արփինե Հովհաննիսյանը արդյունավետ և հոդաբաշխ անգլերեն իմացող եզակի ՀՀԿ-ականներից մեկն է: Առաջիկա ժամանակաշրջանը որոշիչ կլինի Արփինե Հովհաննիսյանի համար՝ նա կմնա գործադիրում՝ արդարադատության նախարարի պաշտոնում, թե կվերադառնա ԱԺ՝ օրինաստեղծ աշխատանքի», - հավելել է թերթը: