04/03/2017 10:20
Ռեյտինգային ընտրակարգը գլխացավանք է դարձելՀՀԿ-ականների համար. «Ժողովուրդ»
Ռեյտինգային այս ընտրակարգն իսկական գլխացավանք է դարձել առաջին հերթին ՀՀԿ-ականների համար։ Նոր ԸՕ համաձայն՝ թեկնածուները չեն կարող ընտրատեղամասերում վստահված անձ ունենալ այդ իրավունքը տրված է կուսակցություններին։ Սա նշանակում է, որ տեղամասերում ՀՀԿ ռեյտինգային թեկնածուների ձայները կարող են դրվել ՀՀԿ-ից մեկ այլ թեկնածուի անվան տակ, ով ուժեղ է այդ ընտրատարածքում և հանձնաժողովի անդամների մեջ իր «մարդն» ունի. Միևնույն է՝ ձայները գնալու են կուսակցությանը։ Այս հարցը լրջագույն քննարկվել է ՀՀԿ-ում։
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանն այս հարցով պատասխանատու է նշանակել նախագահականի վերահսկողական ծառայության նախկին ղեկավար Հովիկ Հովսեփյանին՝ ասելով, որ որևէ մեկի ձայնը մյուսի վրա չպետք է դրվի։
«Ես բացարձակապես ռեյտինգային թեկնածուների հետ աշխատելու մտածմունք կամ միտվածություն չունեմ, որովհետև ես իմ աշխատանքն եմ կատարելու, թող իրենք մտածեն, որ մի բուլետինի անգամ սխալմունք թույլ չտան», - «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել է Հ. Հովսեփյանը։