04/03/2017 11:01
Սուրեն Կարայանը ՌԴ առևտրի և արդյունաբերության նախարարի հետ քննարկել է մեքենաշինության ոլորտին վերաբերող հարցեր
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը Մոսկվայում հանդիպել է Ռուսաստանի Դաշնության առևտրի և արդյունաբերության նախարար Դենիս Մանտուրովի հետ։
Երկու նախարարները քննարկել են փոխգործակցությունը գյուղատնտեսական մեքենաշինության ոլորտում։
Սուրեն Կարայանը և Դենիս Մանտուրովը անդրադարձել են նաև ռադիոէլեկտրոնային արդյունաբերության ոլորտում երկու երկրների համագործակցությանը և հայ-ռուսական ներդրումային հիմնադրամի ստեղծմանը։