04/03/2017 12:48
Չինաստանի պաշտպանական ծախսերը 2017-ին կավելանան 7 տոկոսով
Չինաստանը կմեծացնի իր պաշտպանական ծախսերն ընթացիկ տարում 7 տոկոսով։ Այս մասին Ժողովրդական ներկայացուցիչների 12-րդ գումարման համաչինական ժողովի 5-րդ նստաշրջանի բացման նախօրեին մամլո ասուլիսի ժամանակ ասել է ժողովի պաշտոնական ներկայացուցիչ Ֆու Ինը, փոխանցում է ТАСС-ը:
Նա հստակեցրել է, որ ծախսերը կկազմեն երկրի ՀՆԱ 1.3 տոկոսը՝ հավելելով, որ ԱՄՆ ռազմական ծախսերը հասել են մեծ չափերի։
«Ռազմական ծախսերն աճում են՝ ելնելով Մյունխենյան անվտանգության համաժողովի մասնակիցների խորհուրդներից՝ մեծացնելու ծախսերը մինչև ՀՆԱ 2 տոկոս», - ասել է նա:
Ֆու Ինի խոսքով՝ անցած տասնամյակում խոշոր հակամարտություններ ու պատերազմներ են տեղի ունեցել, որոնք դարձել են զգալի նյութական վնասի և փախստականների հոսքի պատճառ։ Չինաստանը ոչ մի անգամ վնաս չի հասցրել այլ երկրի։
Մեկնաբանելով իրավիճակը՝ կապված սահմանային վեճերի և ծովում վեճերի հետ, Ինը նշել է, որ երկրի իշխանությունները երկխոսության և խորհրդակցությունների ուղով տարաձայնությունների խաղաղ լուծման կոչ են անում։ Նրա խոսքով՝ իրավիճակը Հարավչինական ծովում բարելավվում է, և ապագա կայունությունը տարածաշրջանում մեծամասամբ կապված է ԱՄՆ-ի գործողություններից։
2016-ին Չինաստանի պաշտպանական ծախսերը կազմել են մոտ 954 մլրդ յուան (146 մլրդ դոլար):