04/03/2017 18:14
Դորտմունդի «Բորուսիայի» ֆանատները սպառնացել են ակումբի նախագահին
Դորտմունդի «Բորուսիայի» ֆանատները սպառնացել են հաշվեհարդար տեսնել գերմանական ակումբի նախագահ Հանս-Յոահիմ Վատցտկեի հետ, որը քննադատել էր թիմի երկրպագուների Riot 0231 կազմակերպությունը, հայտնում է ТАСС-ը:
Երկրպագուները սոցիալական ցանցերում հրապարակել են պատերի գրաֆիտիի լուսանկարներ՝ ակումբի նախագահին ուղղված սպառնալիքներով. «Վատցկե, շուտով քո երազանքը կավարտվի, դու կհայտնվես ավտոմեքենայի բեռնախցում»:
Ոստիկանությունը հետաքննություն է սկսել: