04/03/2017 14:39
Շվարցենեգերը ցանկացել է «Թրամփի դեմքը սեղանին ջարդել»
ԱՄՆ Կալիֆոռնիայի նախկին նահանգապետ և հոլիվուդյան հայտնի դերասան Առնոլդ Շվարցենեգերը խոստովանել է իր զգացողությունների մասին՝ կապված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ ունեցած հակամարտությամբ, հայտնում է Gazeta.ru-ն:
Ավելի վաղ Դոնալդ Թրամփը քննադատել է Առնոլդ Շվարցենեգերի «վատ աշխատանքը» կինոյում և նահանգապետի պաշտոնում:
Դերասանը նշել է, որ սկզբում ցանկացել է «Թրամփի դեմքը սեղանին ջարդել» ի պատասխան նրա մեկնաբանության, սակայն սառելուց հետո բավարարվել է միայն իր թվիթերյան էջում գրառում անելով: