06/03/2017 12:44
Բնակչության մոտ 80%-ը երկրի տնտեսական վիճակը գնահատում է վատ կամ շատ վատ. Gallup (Տեսանյութ)
Հարցված քաղաքացիների մոտ 80 տոկոսը ՀՀ տնտեսական վիճակը գնահատում է վատ կամ շատ վատ, այսօր լրագրողների հետ հանդիպմանը ներկայացնելով Gallup International Association-ի հայաստանյան ներկայացուցչության անցկացրած հարցման արդյունքներն՝ ասաց տնօրեն Արամ Նավասարդյանը:
«Երկրի ներկա տնտեսական վիճակը շատ վատ է գնահատում հարցվածների 34,6 տոկոսը, վատ` 37,3 տոկոսը: Տնտեսական վիճակը շատ լավ է գնահատում հարցվածների 0,7 տոկոսը», - ասաց Արամ Նավասարդյանը:
Չնայած սրան` հարցվողները բավականին դրական են գնահատել Կառավարության աշխատանքը: Ըստ Gallup-ի՝ կառավարության աշխատանքն ավելի շուտ դրական է գնահատում հարցվածների 52,4 տոկոսը, ավելի շուտ բացասական` 19,8 տոկոսը:
Մանրամասներն Aysor.am-ի տեսանյութում: