06/03/2017 11:43
«Բարսելոնը» պատրաստ է Մեսսիին տարեկան 35 մլն եվրո աշխատավարձ վճարել
«Բարսելոնի» հարձակվող Լիոնել Մեսսին մոտ ժամանակներս կրկին բանակցություններ կվարի ակումբի ղեկավարության հետ՝ միտված պայմանագրի երկարաձգմանը, հայտնում է Sport-express.ru-ն:
Բանակցությունները ծանր են ընթանում, քանզի կողմերը տարբեր հարցերում չեն կարողանում փոխզիջման հասնել։ Այդուհանդերձ, կատալոնցիները պատրաստ են արգենտինացուն տարեկան 35 մլն եվրո աշխատավարձ վճարել։ Չնայած դրան, բանակցությունները դեռ ավարտական փուլ չեն մտել։