06/03/2017 18:24
Ջերարդ. «Լեսթերի» ֆուտբոլիստները վատ են վարվել Ռանյերիի հետ
Անգլիայի ազգային հավաքականի և «Լիվերպուլի» նախկին կիսապաշտպան Ստիվեն Ջերարդն անդրադարձել է Անգլիայի չեմպիոն «Լեսթերի» գլխավոր մարզիչի պաշտոնը լքած Կլաուդիո Ռանյերիի հեռացմանը, փոխանցում է Championat.net-ը:
«Կարծում եմ՝ «Լեսթերի» ֆուտբոլիստները Ռանյերիի օրոք կարող էին ցուցադրել նույն բնավորությունը, ձգտումն ու պայքարել այնպես, ինչպես վերջին խաղերում: Այդ դեպքում նրանք կարող էին մարզիչին փրկել պաշտոնանկությունից: Սակայն նրանք չարեցին դա և անհարգալից վերաբերմունք ցուցաբերեցին Ռանյերիի հանդեպ:
Դուք խաղում եք ակումբի, այլ ոչ մարզիչի համար: Ես չեմ կարող հասկանալ նրանց վարքը: 2 շաբաթ առաջ նրանք սարսափելի էին աշխատում, սակայն Ռանյերիի հեռացումից հետո սկսեցին ձգտել ու խաղալ, ինչպես նախորդ խաղում», - ասել է Ջերարդը: