06/03/2017 20:08
FT. Չինաստանը եվրոգոտուն զրկել է բանկային ոլորտում առաջատարի դերից
Չինաստանի բանկային համակարգը դարձել է աշխարհի խոշորագույնը՝ ակտիվների չափով, հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում անելով The Financial Times-ին:
Պարբերականը նշում է, որ 2016 թվականի վերջի դրությամբ չինական բանկերի ակտիվները կազմել է շուրջ 33 տրիլիոն դոլար, իսկ եվրոպական բանկերինը՝ 31 տրիլիոն: Միևնույն ժամանակ ԱՄՆ բանկերի ակտիվների մեծությունը կազմում է 16 տրիլիոն դոլար, Ճապոնիայինը՝ 7 տրիլիոն դոլար:
Չինաստանի բանկային սեկտորը 3.1 անգամ գերազանցում է երկրի ՀՆԱ-ն: Ինչպես գրում է թերթը, եվրոգոտու համար այդ ցուցանիշը կազմում է 2.8: