07/03/2017 09:41
Արմավիրի մարզում ընտրակաշառքի մեկնարկային չափը 10 հազար դրամ է. «Ժամանակ»
Արմավիրի մարզում բավական թեժ մրցապայքար է սկսվել, հատկապես ՀՀԿ-ական թեկնածուների միջև: Ընդ որում, սա այն բացառիկ ընտրատարածքներից է, որտեղ արդեն իսկ սկսվել են ընտրակաշառք բաժանել: Ընտրակաշառքի մեկնարկային չափը դեռ 10 հազար դրամ է: Այս մասին գրել է «Ժամանակ»-ը:
«Մարզում մարդիկ կան, որ արդեն երկու-երեք թեկնածուներից գումար են վերցրել: Եվ հիմա ՀՀԿ-ական թեկնածուները մտածում են՝ ինչպիսի մեխանիզմ մշակեն, ինչպես ցուցակագրեն ընտրողներին, որ փող վերցնողներն իրենց չխաբեն: Նշենք, որ ՀՀԿ ռեյտինգային ցուցակով Արմավիրի մարզում առաջադրվել են Սեյրան Սարոյանը, Հրանտ Գրիգորյանը, Առաքել Մովսիսյանը, Ալիկ Պետրոսյանը, Նահապետ Գևորգյանը: Ի դեպ, «Ժամանակ»-ին հասած տեղեկություններով, Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը թեև արտաքուստ ցույց է տալիս, որ պաշտպանում է Նահապետ Գևորգյանին, սակայն սկսել է աշխատել Ալիկ Պետրոսյանի համար», - գրել է թերթը: