07/03/2017 09:19
Պետք է պատժվեն Հաց բերողի քննիչն ու դատավորը. «Ժողովուրդ»
«Սասնա Ծռեր» խմբավորման գործով կալանավորված Արթուր Սարգսյանը՝ Հաց բերողը, ով երեկ ազատվեց «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից, շտապօգնության մեքենայով անմիջապես տեղափոխվեց «Արմենիա» բժշկական կենտրոն. նրա առողջական վիճակն այնքան ծանր է, որ ՔԿՀ-ից չէր կարողացել ինքնուրույն դուրս գալ», գրել է «Ժողովուրդ»-ը:
Թերթն, անդրադառնալով Սարգսյանի կալանավորման ու դրան հաջորդող զարգացումներին, գրում է. «Իրականում, իհարկե, Արթուր Սարգսյանի կալանավորումը քաղաքական որոշում էր, որի հետևանքով հիմա նրա առողջական վիճակը կտրուկ վատացել է։ Ու հիմա որպես հաջորդ քայլ պետք է պատժվեն քննիչն ու դատավորը»։