07/03/2017 14:06
Բիշքեկում ԵՏՄ-Իրան ազատ առևտրի գոտու ստեղծման համաձայնագրի մասին կարգադրություն է ստորագրվել
Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի մասնակիցները ԵՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի գոտու ստեղծման ժամանակավոր համաձայնագրի նախապատրաստման աշխատանքները կազմակերպելու մասին կարգադրություն են ստորագրել, փոխանցում է РИА Новости-ն:
Խորհրդի նիստի մասնակիցները ստորագրել են նաև 2015-2016 թվականների համար մասնակից- պետությունների միջև փոխադարձ առևտրի վիճակի մասին, «ԵՏՄ-ում ինտեգրացիոն պոտենցիալ ունեցող տնտեսության ոլորտների և դրանց օգտագործմանն ուղղված միջոցառումների մասին» կարգադրությունները:
Մասնակիցները ստորագրել են նաև մինչև 2025 թվականը ԵՏՄ թվային օրակարգի իրականացման հիմնական ուղղությունների նախապատրաստման աշխատանքների մասին հանձնարարականը: Ստորագրվել են նաև ագրորադյունաբերական համալիրի զարգացման համատեղ կանխատեսումների մասին, 2016-2017 թվականներին գյուղատնտեսական արտադրանքի հիմնական տեսակների վերաբերյալ մասնակից-երկրների առաջարկությունների և պահանջարկի մասին կարգադրությունները և այլ փաստաթղթեր: