07/03/2017 10:33
Նավթի համաշխարհային գները չեն կողմնորոշվում դինամիկայի հարցում
Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում սակարկությունների ընթացքում նավթի համաշխարհային գները տարբեր ուղղություններով են ընթանում, հայտնում է Gazeta.ru-ն:
Ըստ աղբյուրի տվյալների՝ Նյու Յորքի ապրանքային բորսայում WTI տեսակի նավթի նոյեմբերյան ֆյուչերսների արժեքները նվազել են 0,01 տոկոսով՝ հասնելով 53,20 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի դեկտեմբերյան ֆյուչերսներն էլ նվազել են 0,09 տոկոսով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 55,96 դոլարի: